ԴԻՄԱՀԱՐԴԱՐՈՒՄ / MAKE-UP
Մարդու մեջ պետք է ամեն ինչ գեղեցիկ լինի, թե դեմքը, թե հագուստը, թե հոգին, թե մտքերը: /Անտոն Պավլովիչ Չեխով/
Գեղեցկությունը ճիշտ ընդգծելու համար պետք է ընտրել ճիշտ տարրեր: Գեղեցիկ հարդարված աչքերը ամենապարզ ու արդյունավետ միջոցն են շրջապատի վրա տպավորություն թողնելու: Բայց դրա համար պետք է ճիշտ ընտրել գույնը, ոճը և տեխնիկան: Առաջարկում ենք օգտվել դեմքի խնամքի և դիմահարդարման ծառայություններից «ԷԱԿ» գեղեցկության սրահում՝ Ձեր հմայիչ լինելը վստահելով հմուտ մասնագետին:
Ընտրեք դիմահարդարման Ձեր նախընտրելի տարբերակը մեր էջում:
ՄԱԶԵՐԻ ՀԱՐԴԱՐՈՒՄ
Ձեր սանրվածքը, միանալով ձեր դիմագծերին ու շարժուձևին, ավելի շատ ճշմարիտ բաներ է ասում ձեր մաասին, քան դուք ինքներդ:
Որպես կանոն` զարգացած մարդիկ ունենում են սեփական անձի բավականին ընդգծված ոճ, այլ կերպ ասած` շատ ոճային են: Մազերի սանրվածքը միայն ճաշակի ստեղծագերծական տարրն է, իսկ ինքը` ճաշակը, առկա է ամեն ինչում: Այն ձեր ապրելակերպն է:
Ձեր առօրյան ավելի հագեցված ու հետաքրքիր դարձնելու համար առաջարկում ենք մազադարդարման բազմաթիվ տարատեսակներ, որոնք սիրով Ձեզ համար կիրականացնեն «ԷԱԿ» գեղեցկության սրահի աշխատակիցնեը՝ Ձեզ դարձնելով ինքնավստահ ու անկաշկանդ:
ՆԵՐԿԱՆՅՈՒԹԵՐ ԵՎ ՄԱԶԻ ԽՆԱՄՔ
Բազմաթիվ պատճառներ կարող են այս կամ այն կերպ ազդել մազերի վրա և հանգեցնել չափից ավել մազերի կորուստի: Օրինակ` հորմոնալ կամ սննդային դիսբալանսը, գերլարվածությունը, սթրեսը, ֆիզիոլոգիական խնդիրները, գլխամաշկի չորությունը և այլն:
«ԷԱԿ» գեղեցկության սրահում մենք աշխատում ենք առաջատար դիրքերում գտնվող իտալական "Free Limix" և "Silky" բրենդները ներկայացնող ներկանյութերով, որոնք առաջարկում են ներկման առավելապես անվնաս և նոր մեթոդներ: Դրանք ապահովում են մազերի գունատոնային բաղադրիչների ներդաշնակություն և ամբողջական տոնային արդյունք 7 սպիտակած մազերի 100%-անոց ներկում:
Մազերի գունաբացուն իրականցնում ենք "Estel" ֆիրմայի նյութով, որի ընթացքում մազի կառուցվածքը առավելապես պահպանվում է՝ շնորհիվ ամոնիակի և այլ թունավոր քիմիկատների բացակայության:
Մենք կարևորում ենք Ձեր մազերի առողջությունը:
ՄԵԶ ԿԱՐՈՂ ԵՔ ԳՏՆԵԼ
Հասցե՝ ք. Երևան, Րաֆֆու 77/1-ին կիցՀեռ.՝ 010 722575, 077 406513, 099 031970
Էլ. փոստ՝ arusyakgh@mail.ru
Վեբ կայք՝ www.eak.pi.am
Facebook` eak beauty salon